Կիմ Չեն Ինի քույրը սպառնացել է ոչնչացնել Սեուլը

166

ԿԺԴՀ-ն  սպառնացել է ոչնչացնել հարավկորեական իշխանություններին, եթե նրանք փորձեն կորոնավիրուս բերել իրենց երկիր։

Այդ մասին ասվում է  ԿԺԴՀ-ի առաջնորդի կրտսեր քրոջ՝  Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ-ում ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի փոխնախագահ Կիմ Յո Ջոնի՝ հինգշաբթի KCNA գործակալության տարածած հայտարարության մեջ։

«Եթե թշնամին համառի այնպիսի վտանգավոր գործերում, ինչպես, օրինակ, վիրուսի թափանցումն է մեր երկիր, ապա մենք դրան կպատասխանենք ոչ միայն վիրուսի, այլև հարավկորեական իշխանությունների ոչնչացմամբ»,- ասել է նա։

Կիմ Յո Ջոնի խոսքով՝ ինքը մտահոգված է այն փաստից, որ կորոնավիրուսն սկսել է տարածվել Հարավային Կորեայի սահմանակից շրջաններից։

«Անհերքելի փաստ է, որ վիրուսով վարակված մի մարդը կամ մի առարկան կարող են ակնթարթորեն վարակել մեծ թվով մարդկանց և ճգնաժամ հարուցել։ Դրանից ելնելով՝ մենք եզրակացրել ենք, որ այլևս չենք կարող աչք փակել Հարավային Կորեայից եկող աղբի չդադարող հոսքի վրա։ Դա պարզապես անբարո  հանցագործություն է։ Կարևորն այն է, որ հարավկորեացի խամաճիկները շարունակում են թռուցիկներ և կեղտոտ առարկաներ նետել մեր տարածք»,- հավելել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինը հայտարարել է երկրում կորոնավիրուսին հաղթելու մասին
Հաջորդ հոդվածըRolling Stone. Թրամփը վախենում է գաղտնալսումներից