ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնը, սպառնացել է, ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների՝ ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ, ուր Փհենյանը չափազանց հազվադեպ է հրթիռ արձակում։
Նրա հայտարարությունը երկուշաբթի հրապարակել է Հյուսիսային Կորեայի հեռագրական գործակալությունը։
«Վերջին ժամանակները Կորեական թերակղզում ակտիվացել է ամերիկյան զորքերի ռազմավարական հարվածային միջոցների շարժը»,- նշել է Կիմ Յո Ջոնը, որն զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի փոխնախագահի պաշտոնը։
Ըստ Կիմ Յո Ջոնի՝ Փհենյանը «մանրակրկիտ ուսումնասիրում է դրանց ազդեցությունը ԿԺԴՀ-ի անվտանգության նկատմամբ և համարժեք պատասխան կիրականացնի»։
«Խաղաղ օվկիանոսի օգտագործման հաճախականությունը՝ որպես մեր հրաձգարան, կախված է ամերիկյան զորքերի գործողությունների բնույթից»,- հավելել է նա՝ հավաստիացնելով, որ Փհենյանը չի հապաղի պատասխանատվության կանչել «իրավիճակը սրող ֆանատիկոսներին»։
Փոխանցում է tass.ru-ն։