ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Ձոնը, ակնարկել է, որ Փհենյանն առաջիկայում կարող է իրականացնել մեծ հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում, որպեսզի ցուցադրի, որ ինքն ունի նորից մթնոլորտ մուտք գործելիս մարտագլխիկները տաքացումից պաշտպանող տեխնոլոգիաներ։
«Ակնհայտ է, որ արևմտյան երկրները քննադատում են մեր ռազմավարական զենքի հնարավորությունները՝ փաստարկներ ներկայացնելով, թե հաստատման համար հարկավոր է արձակումն իրականացնել նորմալ անկյան տակ, այլ ոչ թե ուղղահայաց։ Շուտով դուք կտեսնեք ու կհասկանաք, երբ մենք դա անենք»,- նշել է Կիմ Յո Ձոնը, որն զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի փոխնախագահի պաշտոնը։
ԿԺԴՀ-ն դեպտեմբերի 18-ին ուղղաձիգ հետագծով միջմայրցամաքային հրթիռ է արձակել, որը թռել է մոտավորապես հազար կիլոմետր՝ բարձրանալով առավելագույն 6 հազար կմ։ Ճապոնիայի ՊՆ-ի գնահատմամբ՝ սովորական հետագծով արձակվելու դեպքում այդպիսի հրթիռը կարող է թռչել ավելի քան 15 հազար կմ և հասնել ԱՄՆ ցամաքային հատվածին։
Փոխանցում է tass.ru-ն։