Կիմ Չեն Ին․ «Խվասոն-18»-ի արձակումը ցույց տվեց, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի «սխալ որոշմանը»

286

«Խվասոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը ցույց տվեց, թե ինչի է պատրաստ ԿԺԴՀ-ն, եթե ԱՄՆ-ը «սխալ որոշում կայացնի» Փհենյանի դեմ։

Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը։

«ԱՄՆ-ի և նրա արբանյակների չարամիտ հավակնություններն իրենք իրենց չեն դադարի, և մենք ոչ մի դեպքում չպետք է ձեռքներս ծալած նստենք և նայենք թշնամիների անմիտ և անպատասխանատու ռազմական սպառնալի գործողություններին, որոնք խախտում են աշխարհակարգը և անվտանգությունը Կորեական թերակղզում»,- Կիմի խոսքն է մեջբերում Կորեայի կենտորնական հեռագրական գործակալությունը։

ԿԺԴՀ առաջնորդի խոսքով՝ հարկ է, որ Վաշինգտոնի հետագա թշնամական գործողություններին Փհենյանը պատասխանի «ավելի ակտիվ հարձակողական գործողություններով»՝ կիրառելով «ավելի զարգացած և սպառնալի» տարբերակներ։

Զորավարժություններից հետո ԿԺԴՀ առաջնորդը միջուկային ուժերի շտապ ամրացման վերաբերյալ «նոր կարևոր առաջադրանքներ» է տվել։

Նախորդ հոդվածըՋոն Քիրբի․ Իսրայելը Գազայում չի սպանում և չի խոշտանգում քաղաքացիական անձանց
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ ՌԴ-ի և Իրանի միջև միջուկային գործարքը խախտող մատակարարումներ չեն եղել