‘
«Խելագար ամերիկացի ծերուկին մենք կրակով կսանձահարենք». այսպես է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում վերջինս խոստացել է «իսպառ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե նրա գործողությունները սպառնան ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: Կիմ Չեն Ինն այդ ելույթն անվանել է պատերազմի հայտարարություն:
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Փհենյանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը ներառում է առևտրային և ֆինանսական ոլորտները: Իսկ ԱՄՆ նախագահը հայտարարել է ԿԺԴՀ-ի առևտրային շրջափակման մասին:
Փհենյանը խոստացել է առավելագույնս խիստ պատասխան տալ այդ քայլերին: Հյուսիսկորեացի դիվանագետները խոսում են ջերմամիջուկային լիցքի նոր փորձարկման հնարավորության մասին, ընդ որում՝ չեն բացառում, որ այս անգամ այն ստորգետնյա չի լինի, ինչպես նախորդներն էին: Ճապոնիայի ղեկավարությունը մտավախություն է հայտնել, որ խոսքը կարող է վերաբերել մարտական միջուկային մարտագլխիկով հրթիռի օդային փորձարկմանը:
Փոխանցում է euronews-ը:
‘