‘Կիմ Չեն Իրի և նրա մոր հիշատակի միջոցառումներ ԿԺԴՀ-ում ‘

698

ԿԺԴՀ-ում հիշատակի միջոցառումներ են անցկացվում՝ Կիմ Չեն Իրի՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնն ստանձնելու 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը զորավարների մեծ խմբի ուղեկցությամբ այցելել է Կիմսուսանյան պալատ, որտեղ  հոր դամբարանն է: Այդ տպավորիչ պալատի երկու սրահներում ցուցադրվում են նաև հանգուցյալի բազմաթիվ մեդալներն ու պարգևները, զբոսանավը, ավտոմեքենան, գնացքի այն վագոնը, որով երթևեկել է Կիմ Չեն Իրը:

Կիմ Չեն Իրին հետմահու շնորհվել է երկրում բարձրագույն՝ գեներալիսիմուսի զինվորական կոչում: Կիմ Չեն Իրի գլխավոր վաստակներից մեկը համարվում է «սոնգուն» քաղաքականության սկզբունքների մշակումը, ինչը ենթադրում է բանակի գերակայությունը բոլոր հարցերում:

ԿԺԴՀ-ի բնակիչների ուշադրության կենտրոնում է ևս մի իրադարձություն՝ նախագահ Կիմ Իր Սենի լեգենդար կնոջ՝ Կիմ Չեն Սուկի ծննդյան 97-ամյակը: ԿԺԴՀ-ի պաշտոնական պատմագրության մեջ նրան մեծարում են որպես «առաջնորդի՝ Կիմ Իր Սենի անմնացորդ պաշտպանի», ով ամուսնու հետ կողք կողքի պայքարել է ճապոնական նվաճողների դեմ, եղել է դիպուկ հրաձիգ և ընդհատակի անվախ գործիչ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մեդվեդև. 2015-ը Ռուսաստանի համար այս տարվանից ավելի ծանր է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի վարչապետը՝ մայոնեզով համեմված (վիդեո)’