‘Կինը հանձնել է ամուսնու պայթուցիկը, որից հետո վերջինս բերման է ենթարկվել’

664

Մարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել «Տրոտիլովայա շաշկա» տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:

Անդրանիկ Ս.-ն բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Թալինի, Սպիտակի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է’
Հաջորդ հոդվածը‘Մարկեդոնով. Եթե Հայաստանում հուզումներ լինեն, ապա դրանք կծագեն սեփական իշխանությունից զգալի դժգոհության պատճառով ‘