‘Կինն այրել է Սերժ Սարգսյանի նկարը, Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեցրել է նրան’

1056

«ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևի» հեղափոխության թիմը Կոտայքի մարզում է:

Քիչ առաջ Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի կին վառել է Սերժ Սարգսյանի նկարը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է դա ու հանգցրել կրակը՝ հանդուրժողականության օրինակ ցուցադրելով:

Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները շտապում են հանդիպել նաև Աբովյան քաղաքի բնակիչների հետ, որից հետո կվերադառնան Երևան՝ ժամը 17:00-ին նախատեսված հանրահավաքին մասնակցելու համար:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. Օբամային նշանակեք «յութուբյան նախագահ», Հռոմի Պապին՝ «թվիթերյան Հռոմի պապ»’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտորի օգնականը մարտիմեկյան սպանդի զոհի ծնողին` «դուք դա կարո՞ղ եք ապացուցել» (տեսանյութ)’