‘Կին մրցավարի հետ շփման պատճառով Գվարդիոլան չի պատժվի (տեսանյութ) ‘

965

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատժվի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հոկտեմբերի 26-ին կայացած խաղի (0:0) ժամանակ մրցավարի հետ կապված միջադեպի համար:

Խաղավարտին Գվարդիոլան փորձում էր համոզել չորրորդ մրցավար Բիբիանա Շտայնհաուսին, որպեսզի նա հանդիպման հիմնական ժամանակահատվածին ավելի շատ ժամանակ ավելացնի: Շտայնհաուսը չէր արձագանքում Գվարդիոլայի խոսքերին, ինչից հետո իսպանացի մասնագետը հեգնական սեղմեց նրա ձեռքը, ապա ձեռքը դրեց ուսին: Բունդեսլիգայի կանոնադրության համաձայն` խաղերի ժամանակ մարզիչներն իրավունք չունեն դիպչելու մրցավարական անձնակազմի ներկայացուցիչներին:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ԼՂՀ նոր ԱԽ քարտուղար և ԱԱԾ պետ է նշանակել ‘
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյանը ԴԱՀԿ ծառայությունը համեմատեց դիահերձարանի հետ’