‘
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունում ընդգրկել կին մրցավարների:
«Յուրահատուկ առաջարկ ունեմ կապված աշխարհի 2018 թվականի առաջնության հետ: Ցանկանում եմ, որ խաղերը սպասարկեն նաև կին մրցավարներ:
Դիտարկելու ենք այս հարցն ու վերջնական որոշում կայացնենք՝ արդյոք կարո՞ղ է խաղը սպասարկել մրցավարական անձնակազմ, որի կազմում կա և կին, և տղամարդ»,- Bild-ի հետ զրույցում ասել Ինֆանտինոն:
Եթե ՖԻՖԱ-ի նախագահի առաջարկն ընդունվի, ապա ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության խաղերը կսպասարկի նաև կին մրցավար:
‘