Կիպրոսի Հանրապետության իշխանությունները շնորհակալություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հինգշաբթի օրը նոր բանաձև ընդունելու կապակցությամբ՝ հերթական անգամ կես տարով կղզում խաղաղապահ զորախմբի մանդատը երկարացնելու կապակցությամբ։
Նիկոսիայի պաշտոնական դիրքորոշումը շարադրվել է ՄԱԿ-ում կղզի պետության մշտական ներկայացուցիչ Անդրեաս Հաջիքրիսանտուի հայտարարության մեջ, որը տարածել է Կիպրոսի ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիպրոսը երախտապարտ է ՄԱԿ ԱԽ-ի անդամներին՝ այդ բանաձևն ընդունելու համար, և անձամբ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշին, Միավորված ազգերի քարտուղարությանը և բոլոր երկրներին, որոնց ներկայացուցիչները ձևավորում են խաղաղապահ զորակազմը Կիպրոսում։
«Իմ կառավարության կարծիքով՝ խաղաղապահ զորքերի ներկայությունն անհրաժեշտ է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ստսուս-քվոն և երկրի մեկ երրորդը շարունակում է օկուպացված մնալ՝ մի իրավիճակ, որը լուրջ սպառնալիք է կայունությանը և խաղաղությանը։ Վարոշայում վերջին դեպքերը, որոնցում մենք տեսնում ենք ԱԽ բանաձևերի խախտումներ, ցույց են տալիս, որ խաղաղապահները լուրջ խնդիրների են բախվում այդ շրջանում»,- նշել է ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչը։
Փոխանցում է tass.ru-ն։