‘Կիպրոսի ԱԳՆ. Արցախը հայերի պատմական տարածքն է’

1775

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, Կիպրոսում գտնվող նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 30-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Ըստ ՀՀ Պն հաղորդագրության, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության հարցը: Այդ կապակցությամբ, Կիպրոսի ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ «սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։»  

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Եմենում սով է և խոլերայի համաճարակ’
Հաջորդ հոդվածը‘Պատրիարքական տեղապահ արքեպիսպոպոս Բեքչյանին կընդունեն Պոլսի Մայր տաճարում ‘