‘
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Ապրիլի 23- ին կժամանի Երեւան եւ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այդ մասին հաղորդել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը: Նա ընդգծել է, որ Կիպրոսի նախագահն ընդունել է Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը եւ մտադիր է այցելել Հայաստան` հայ ժողովրդին Կիպրոսի զորակցությունը հայտնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիպրոսի խորհրդարանում նախապատարստվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:
‘