‘
Կիպրոսում 33-ամյա տղամարդը՝ զինված G3 գերմանական արտադրության ավտոմատով, գնացել է հարևանի տուն, որի հետ գույքային տարաձայնություններ է ունեցել և գնդակահարել 55-ամյա տղամարդուն և ծանր վիրավորել նրա 28-ամյա որդուն, հայտնում է РИА Новости-ն:
Դրանից հետո մարդասպամը գնացել է մոտակա սուպերմարկետ և լուրջ վիրավորել ևս 2 անձանց: Սուպերմարկետի մեկ այլ հաճախորդ հոսպիտալացվել է սրտի նոպայով։
Հարձակումներ իրականացրած անձը դիմել է փախուստի, նրան որոնում է ոստիկանությունը:
‘