Այժմ աշխարհը գտնվում է «պատմական շրջադարձային կետում»՝ բախվելով լուրջ մարտահրավերների, տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի։
Այդ մասին ասվում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ուղերձում, որը չորեքշաբթի հրապարակվել է G7-ի ճապոնական ներկայացուցչության կայքում։
Կիսիդայի կարծիքով՝ «պատմական շրջադարձային կետում» աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակի և Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով։
««Յոթնյակը» վճռականորեն մերժում է ուժի կիրառմամբ, սպառնալիքներով կամ միջուկային զենքի կիրառմամբ ստստուս քվոն միակողմանիորեն փոխելու ցանկացած փորձ, նաև պաշտպանում է միջազգային կարգը, որը հիմնված է իրավունքի գերակայության վրա»,- ասել է ճապոնական կառավարության ղեկավարը։
Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ում և մայիսին գագաթնաժողով է անցկացնելու Հիրոսիմայում։
Փոխանցում է tass.ru-ն։