Կիսիդա․ Ճապոնիան կշարունակի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը

54

Ճապոնիան մտադիր է ուժեղացնել համագործակցությունը G7-ի գործընկերների և գլոբալ Հարավի երկրների հետ՝ Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն ճնշումները շարունակելու և Ուկրաինային աջակցելու ենթատեքստում։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝  խորհրդարանի ստորին պալատում իր ծրագրային ելույթի ընթացքում։

Խոսելով G7-ում այս տարի Ճապոնիայի նախագահության մասին՝ Կիսիդան հավելել է, որ Տոկիոն Հիրոսիմայում կայանալիք գագաթնաժողովում մտադիր է  ցուցադրել միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու միջազգային ջանքերն առաջնորդելու իր նկրտումները։

Ճապոնիան այս տարի նախագահում է Յոթի խմբում և մայիսին գագաթնաժողով է անցկացնելու Հիրոսիմայում՝ միջուկային զենքի ռազմական կիրառության աշխարհի միակ վայրում։ Կիսիդան, որի ընտրական շրջանը Հիրոսիմայում է, ընտրությունը բացատրել է նրանով, որ հանդիպումն այդ վայրում հզոր ազդանշան կլինի աշխարհին՝ միջուկային զենքից հրաժարվելու օգտին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնը կրկին այցելել է Ուկրաինա և հանդիպել Զելեսկու հետ
Հաջորդ հոդվածըՋեֆրի Յանգ․ ԱՄՆ նախագահի հրաժարականը կլուծի «մարդկության վատագույն խնդիրները»