Կիսիդա․ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները

427

Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման պայմաններում Ճապոնիայի կառավարությունը, միջազգային հանրության հետ համագործակցությամբ, աշխատում է մարդասիրական  օգնությունը հասանելի դարձնելու ուղղությամբ։

Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Իսրայելի և Պաղեստինի միջև իրադրությունն ավելի ու ավելի է լարվում, և ճապոնական կառավարությունը, միջազգային հանրության հետ միասին, ջանքեր է գործադրում՝ իրավիճակը լիցքաթափելու, իրավիճակն արագ կերպով կարգավորելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,- Կիսիդայի խոսքն է մեջբերել NHK հեռուստաալիքը։

Նախորդ հոդվածըԻսրայելի ՌՕՈՒ-ն ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի բանկը և ահաբեկիչների շտաբը
Հաջորդ հոդվածըԹիերի Անրին՝ ԱՊԼ-ի պատմության լավագույն ֆուտբոլիստ