Կիսիդա․ G7 գագաթնաժողովի մասնակիցները պետք է հանդես գան ընդդեմ ՌԴ միջուկային սպառնալիքի

314

Յոթի խմբի (G7) երկրների գագաթնաժողովի մասնակիցները Հիրոսիմայում պետք է հանդես գան Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառության դեմ։

Այդ մասին երկուշաբթի երկրի խորհրդարանում բանավեճի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում մենք պետք է վճռականորեն հանդես գանք միակողմանիորեն ուժային միջոցներով ստատուս-քվոն փոխելու փորձերի դեմ, ինչպես նաև ընդդեմ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու սպառնալիքների և հնարավորության։ Հուսով եմ, որ մենք միջազգային հանրությանը ցույց կտանք, որ G7-ը պատրաստ է պաշտպանելու իրավունքի գերակայության սկզբունքի վրա հիմնված աշխարհակարգը»,- ընդգծել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։

Տոկիոն այս տարի նախագահում է Յոթի խմբում և մայիսին կառույցի գագաթնաժողովը կանցկացնի Հիրոսիմայում, որը 1945 թ․ օգոստոսի 6-ին ենթարկվել է ամերիկյան ատոմային ռմբակոծության և Նագասակիի հետ միասին, որի վրա ատոմային ռումբ է նետվել 1945 թ․ օգոստոսի 9-ին, դարձել է միջուկային զենքի մարտական կիրառության միակ վայրն  աշխարհում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիոնել Մեսսին կստանա ՖԻՖԱ-ի The Best մրցանակը
Հաջորդ հոդվածըԲորելն ամփոփել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքները