‘Կիվիրյանը հրաժարվել է համաներման միջոցով խուսափել քրեական հետապնդումից’

744

«Արմենիա Թուդեյ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանին այսօր հրավիրել են ՀՔԾ` արդեն 4-րդ անգամ հայտնելու «Կոմիտաս 5-ի» գործով նախաքննության ավարտի մասին:

Նշենք, որ ՀՔԾ-ն հանել է ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի (սուտ մատնություն կատարելը) հատկանիշներով Կիվիրյանին առաջադրված մեղադրանքը: Այս պահին քաղաքացիական ակտիվիստը մեղադրվում է միայն մեկ` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) հատկանիշներով:

yerkir.am-ի հետ զրույցում Կիվիրյանը տեղեկացրել է, որ ՀՔԾ-ում իրեն առաջարկել են օգտվել 2013-ի հոկտեմբերի 3-ին հայտարարված համաներման ակտից և խուսափել պատասխանատվությունից, սակայն Կիվիրյանը գրավոր կերպով հրաժարվել է առաջարկից:

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին անդամակցելու կոնտեքստում՝ Վրաստանի դեսպանը հանդիպել է էկոնոմիկայի նախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘Քանի՞ տոննա աղ կարող է ուտել միջին վիճակագրական քաղաքապետը մեկ գիշերվա ընթացքում (լուսանկարներ)’