‘
ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները հրապարակավ պահանջում են երեկ ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած դասադուլի ակցիայի ժամանակ իր պահվածքով եւ «զորք շարելով» աչքի ընկած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքումյանի հրաժարականը: Այդ մասին iLur.am-ին հայտնեց այդ ֆակուլտետի ուսանող Արսեն Աղաջանյանը:
Նրանց նախաձեռնությամբ՝ ԵՊՀ-ում այսօրվանից կազմակերպվում է ստորագրահավաք՝ ռեկտորի օգնականի հրաժարականի պահանջով: Կիրառական ֆակուլտետի ուսանողները նաև հանդես կգան հայտարարությամբ՝ դատապարտելով Գևորգ Մելքումյանի պահվածքը:
‘