‘
Հանրահայտ բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում կմարմնավորի լեգենդար «Շանել» նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելին: Ֆիլմը նկարահանվելու է նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, հռչակավոր կուտյուրիե Կարլ Լագերֆիլդի կողմից, տեղեկացնում է BBC-ն:
«Շանել»-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված ֆիլնի աշխատանքները կսկսվեն ընթացիկ շաբաթվա վերջում, Ֆրանսիական Դովիլ հանգստյան գոտում: 1913թ-ին Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող այս քաղաքում Կոկո Շանելը բացել է կանացի հագուստի իր առաջին խանութը:
Լագերֆիլդի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիս ամսին Սինգապուրում՝ նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ:
‘