‘Կիրիլ Սերեբրեննիկովն օգնություն է խնդրում’

1453

Ռուսաստանցի հանրահայտ ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը չորեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ ««Գոգոլ-կենտրոնում» «Ամառային գիշերվա երազ» ներկայացման հաջորդ շարքը տեղի է ունենալու հուլիսի 3-ից 8-ը: Մենք այն կսկենք դժբախտության մեջ հայտնված մեր ընկերների անմեղության մասին հայտարարությամբ»:

 Սերեբրեննիկովը նաև օգնություն և աջակցություն է խնդրել՝ նկարագրելով այն ամենը, ինչ տեղի է ունենում թատրոնում և թատրոնի հետ:

Դրանից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ դատարանի որոշմամբ ձերբակալվել է «Գոգոլ-կենտրոնի» նախկին տնօրեն Ալեքսեյ Մալոբրոդսկին: Նրան առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանք է ներկայացվել:

 Իսկ մայիսի 24-ին ձերբակալվել են «Յոթներորդ ստուդիայի» (ֆինանսավորում է «Գոգոլ-կենտրոնին») նախկին գլխավոր տնօրենը և հաշվապահը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ի համար պատասխանատու է Չինաստանը’