‘Կիրո Մանոյան. Ադրբեջանի դիրքորոշման պատճառով հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա’

543

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաճախակի դարձած հանդիպումները պայմանավորված են բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբերման համար կողմերի վրա ճնշում գործադրելու՝ միջնորդների փորձով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, հասկանալի է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա`Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են ամեն բան անել, որպեսզի նվազեցնեն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Մանոյանը նաև գտնում է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ ձևաչափից, ինչը պայմանավորված է այն բանով, որ պաշտոնական Բաքուն հասկանում է, որ հակամարտության կարգավորման այդ ձևաչափում Ղարաբաղը չի վերադարձվի իրեն:

Ըստ որում՝ նա նշել է, որ Բաքվի մյուս նպատակը մեծ փաստաթղթի շուրջ աշխատանք սկսելն է, որն ի տարբերություն Մադրիդյան սկզբունքների, որոնք ենթադրում են հակամարտության փաթեթային լուծում, ենթադրելու է քայլ առ քայլ կարգավորում: 

Նախորդ հոդվածը‘Հանս Յոհաիմ Վատցկե. «Պետք է Կագավային ժամանակ տալ»’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան Ագուերոյի պատճառով կռիվ է արել (տեսանյութ)’