‘Կիրո Մանոյան. Ըստ էության, դեսպանները ճիշտ բաներ են ասում’

711

Մենք ենք տեղիք տվել, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանները նման բաներ ասեն: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Մենք հնարավորություն ենք տվել այդ երկու պետություններին, որ նման բաներ թելադրեն մեզ, հիմա էլ իրենք հանգիստ են զգում ու կարող են ամեն ինչի մասին խոսել», — ասաց Մանոյանը՝ հավելելով, որ, ըստ էության, դեսպանները ճիշտ բաներ են ասում:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադառնալով արտագաղթին՝ մասնավորապես ասել էր. «Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում, երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»: Երեկ էլ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարություն էր տարածել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերաբերյալ՝ նշելով, որ «այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»: 

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մենք միշտ էլ մարտական ենք տրամադրված’
Հաջորդ հոդվածը‘«Մեծ փեսան» ձեռք է բերում «Մեծ անիվը» ‘