‘Կիրո Մանոյան. հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կամ հետընթաց չի արձանագրվել ‘

511

Այս տարի Ադրբեջանը աչքի ընկավ ցայտուն հակահայ քարոզչությամբ: Ադրբեջանը փորձում է փողով ամեն ինչ անել, բայց ոչ բոլոր դեպքերում է դա իրեն հաջողվում, օրինակ` ՄԱԿ-ում նրան չհաջողվեց անցկացնել հակահայ բանաձևեր: Այս մասին այսօր լրարողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց կամ հետընթաց չի արձանագրվել:
«Արցախյան հարցի լուծման բանակցություններում որևէ առաջընթաց չէր նախատեսվում տարեսկզբին, քանի որ Ադրբեջանը մտավ ՄԱԿ-ի ավտանգության խորհուրդ, որը միտում ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբից գործընթացը դուրս բերել ՄԱԿ: Ադրբեջանի և Հունգարիայի հետ համագործակցությունն էլ փակուղի մտցրեց Արցախյան խնդրի կարգավորումը»,- նկատեց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ այժմ կան դրական տեղաշարժի նշույլները:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի կենդանաբանական այգում հրավառության պատճառով մահացել է սպիտակ արջը’
Հաջորդ հոդվածը‘Ասադը բանագնացներ է ուղարկել Ռուսաստան’