‘Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ–ի նախագահի պաշտոնում’

1071

Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում։

Ընտրություններն անցկացվել են նորվեգական Տրոմսյո քաղաքում՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նիստին։ Իլյումժինովի մրցակիցն էր աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ով ներկայացնում է Խորվաթիայի շախմատի ֆեդերացիան։ Քվեարկությանը մասնակցել են 171 պատվիրակներ, որոնցից 110-ը քվեարկել են Իլյումժինովի օգտին։

Հիշեցնենք, որ Իլյումժինովը ՖԻԴԵ-ի նախագահն է 1995 թվականից։ Կասպարովն աշխարհի 13-րդ չեմպիոնն է։

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» մեկնեց Կարդիֆ ‘
Հաջորդ հոդվածը‘Գնդակահարության գնով նախագահ դարձածը չի կարող պաշտպանել Հայաստանի շահը’