‘
Շախմատի նկատմամբ սերը հայերի արյան մեջ է, հայտարարել է ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը` Երևանում «Շախմատը դպրոցներում» միջազգային խորհրդաժողովի բացմանը: Հոկտեմբերի 17-ին մեկնարկած միջոցառմանը մասնակցում են աշխարհի 30 երկրների պատվիրակություններ:
«Վերջերս ես Մեքսիկայում էի, և ինձ ցույց տվեցին դպրոցական պետական ծրագիրը, տեղեկացնելով, որ իրենք որոշել են Հայաստանի օրինակով շախմատը դարձնել պարտադիր առարկա դպրոցներում: Նույնը կարելի է ասել Պարագվայի, Մոնղոլիայի, Թաիլանդի մասին: Ծրագիրը մեկնարկել և տարածվել է ձեր շնորհիվ», — ասել է Իլյումժինովը:
Նրա խոսքով, Հայաստանում, պարզապես, ապրում են շախմատով, Հայաստանը միակ երկիրն է, որը կարողացել է կարճ ժամկետում դառնալ եռակի օլիմպիական չեմպիոն, այդպիսի հաջողության չեն հասել անգամ մեծ երկրները:
‘