‘Կիևը,Ղրիմի հետ կապված՝ կարգելի ռուսաստանցի 500 արտիստների մուտքն Ուկրաինա ‘

711

Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են առաջիկայում արգելել մշակույթի ռուսաստանցի 500 գործիչների մուտքը երկիր, քանի որ նրանք պաշտպանել են Ղրիմի մարտյան անեքսիան, հաղորդել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Մենք այժմ մեր կողմից ռուսաստանցի 500 ատիստների ցուցակ ենք պատրաստում, որոնք ողջունել են Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի մասնատումը: Եւ ես ճիշտ եմ համարում՝ նրանց թույլ չտալ Ուկրաինայում ելույթներով ու համերգներով գումար վաստակել, թող գնան Ղրիմ ու ելույթ ունենան լողափի ճայերի առաջ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Գերաշչենկոն:

Արգելքի մասին հաղորդագրության առիթը Օդեսայում ուկրաինացի երգչուհի Անի Լորակի համերգից առաջ տեղի ունեցած անկարգություններն են, երբ աջ արմատականների խումբը  փորձել է խանգարել երգչուհու համերգը՝ նրան մեղադրելով ռուսաստանյան հանրության նկատմամբ չափազանց չեզոք դիրքորոշման համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիա. Քիմիական գրոհի նոր զոհե՞ր’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը’