‘Կիևը գտել է սադրանքների կազմակերպչին’

840

«Եղբայրություն» («Братство») կուսակցության առաջնորդ Դմիտրի Կորչինսկուն Բանկովայա փողոցում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանք է ներկայացվել, հաղորդում է Interfax.ru-ն: Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները համամիտ են այն հարցում, որ դեկտեմբերի 1-ին միլիցիայի շարասյուների վրա գրոհել են սադրիչներ, որպեսզի բողոքի ակցիան ուժային տարբերակով ցրելու պատրվակ ստեղծեն: Ընդ որում՝ փողոցում այդ պահին եղել են խաղաղ ցույցի բազմաթիվ մասնակիցներ, ովքեր ակտիվ մասնակցություն չեն ունեցել դիմակայությանը, սակայն հրահրված անկարգությունների արդյունքում, ի թիվս տասնյակ իրավապահների, լրագրողների, ցուցարարների, նույնպես վնասվածքներ են ստացել:

Ընդդիմադիրները, սակայն, վստահ են, որ սադրիչները կաշառված են եղել իշխանության կողմից: Կիևն այդ մեղադրանքը հերքում է և անկարգությունների համար մեղադրում «Братство» կուսակցությանը:

Ներկայում Կորչինսկին հետախուզման մեջ է: Հինգշաբթի ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, թե նա կարող է մեկնած լինել Ռուսաստան: Սակայն Կորչինսկին ինքը հերքեց այդ լուրերը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով, որ «Ռուսաստանում իր նկատմամբ վաղուց քրեական գործ է հարուցված»:

«Братство» կուսակցությունում վստահեցնում են, որ Բանկովայա փողոցում անկարգությունների հեղինակը արմատական երիտասարդությունն է եղել:

Նախորդ հոդվածը‘Զարաֆյան. Սևանից բացթողումների ավելացման հնարավորությունը ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ է’
Հաջորդ հոդվածը‘Օմնիա Վանիտաս. Համացանցում հայերենը պահպանելու համար’