Կիևը լուրջ հետևանքների վերաբերյալ նախազգուշացում է արել Բելառուսի ղեկավարությանը

206

Ուկրաինայի իշխանությունները Բելառուսի ղեկավարությանը նախազգուշացրել են լուրջ հետևանքների մասին, եթե նա Ղրիմը ճանաչի Ռուսաստանի մաս։

Այդ նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է այցելել Ղրիմ, և այդ մասին պայմանավորվել է Վլադիմիր Պուտինի հետ։

Բելառուսի նախագահն այդ մասին հայտարարել է РИА Новости գործակալությանը և հավելել, որ թերակղզին, իր կարծիքով, դե-ֆակտո և դե-յուրե, ռուսաստանյան է դարձել 2014 թ․ հանրաքվեից հետո, իսկ իր այցն էլ կնշանակի, որ ինքն այդ տարածաշրջանը ճանաչում է Ռուսաստանի մասը։

Կիևը, սակայն, հայտարարել է, որ առաջին հերթին՝ կգնահատի Լուկաշենկոյի ոչ թե խոսքը, այլ գործը։

«Մենք կգնահատենք նրա գործողությունները։ Եթե Բելառուսն իսկապես ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան, դա անուղղելի հարված կլինի ուկրաինա-բելառուսկան հարաբերություններին։ Մենք կգործենք ամբողջ թափով»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնատոլի Ալտշտեյն․ «Առայժմ հիմքեր չկան ենթադրելու, թե «Օմիկրոնը» մահացու է»
Հաջորդ հոդվածըԲրիտանական ԶԼՄ-ները ԱԳՆ նոր նախարարին համեմատել են Մարգարեթ Թեթչերի հետ