Կիևը նորից գնդակոծվել է

516

Հունիսի 5-ի առավոտյան Կիևում մի քանի պայթյուն է որոտացել։ Հրթիռակոծվել են Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի և Դնեպրովսկի շրջանները, հաղորդել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ավելի ուշ Կլիչկոն նաև փոխանցել է, որ գնդակոծության հետևանքով զոհեր չկան։ Ականատեսները հաղորդել են բռնկված հրդեհների մասին։

Ուկրաինական ռազմաօդային հրամանատարությունը Facebook-ում գրել է, որ հրթիռները, նախնական տեղեկություններով, արձակվել են Ту-95 ինքնաթիռներից Կասպից ծովի ջրատարածքից։

Զինվորականների պնդմամբ՝ առավոտյան ժամը 6-ի կողմերը Կիևի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որոնցից մեկը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը40-ից ավելի զոհ Բանգլադեշում
Հաջորդ հոդվածըՊուտինը մեկնաբանել է ՀԿՌՀ-ի մատակարարումը և սպառնացել