Կիևը չի մասնակցի ԵԱՀԿ ԽՎ նիստին, եթե Ռուսաստանը մասնակցի

325

Ուկրաինական պատվիրակությունը մտադիր է չմասնակցել փետրվարի 23-ին և 24-ին նշանակված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին, եթե դրան մասնակցեն ՌԴ ներկայացուցիչները, և առաջարկում է հետաձգել վեհաժողովի նստաշրջանը։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Austria Presse Agentur-ը՝ մատնանշելով ԵԱՀԿ ԽՎ ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Նիկիտա Պոտուրաևի նամակը՝ ուղղված վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին։

«Մեզ հայտնի է դարձել, որ ավստրիական իշխանությունները պատրաստ են վիզա տալ ռուսաստանյան պատվիրակության անդամներին, ուստի ՌԴ-ի խորհրդարանականները կմասնակցեն ձմեռային հանդիպմանը։ Վեհաժողովի ամբողջականությունը պահպանելու միակ կենսունակ որոշումը, որը կպաշտպաներ ԵԱՀԿ սկզբունքները և պարտավորությունները, ձմեռային նստաշրջանի հետաձգումն է»,- նշել է ուկրաինացի խորհրդարանականը։ Պոտուրաևը նշել է, որ Ռուսաստանի պատվիրակության ժամանման դեպքում Կիևի ներկայացուցիչների մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին «անհնար կլինի»։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 22-րդ ձմեռային նստաշրջանը տեղի է ունենալու փետրվարի 23-24-ին Վիեննայում։ Որպես հիմնական թեմա հայտարարված է հակամարտությունն Ուկրաինայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովան մեկ ժամով փակել է երկինքը՝ մետեոզոնդի նմանվող ՉԹՕ-ի պատճառով
Հաջորդ հոդվածըԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Ռոսբանկի և «Տինկոֆֆ բանկի» դեմ