‘Կիևի Անկախության հրապարակում ցուցարարները պարում են Ռուսլանայի երգի ուղեկցությամբ’

911

Կիևի Մայդանում՝ Անկախության հուշարձանի մոտ հավաքված ցուցարարների առջև, որոնց մեջ մեծ թիվ են կազմում  ուսանողները, ելույթ է ունենում երգչուհի Ռուսլանան: Ինչպես հաղորդում է «Интерфакс-Украина»-ն՝ երգչուհին կատարում է իր երգերը, նաև ցույցի մասնակիցներին  հրավիրում է ցուցադրելու սեփական տաղանդները: Ցուցարարները պարում են հրապարակում:

 Միևնույն ժամանակ, Եվրոպական հրապարակում, որտեղ գիշերն ապամոնտաժվել է վրանային ավանը, նույնպես մարդիկ են հավաքված: Իսկ «Կրեշչատիկ» հյուրանոցի մոտ խմբված ցուցարարները շարասյուներ են կազմում, որպեսզի շարժվեն դեպի կառավարության շենքը: Թեպետ երեկ ընդդիմության ղեկավարներից Յուլյա Տիմոշենկոն կոչ էր արել հրաժարվել կուսակցական խորհրդանշաններից, սակայն շարասյուների մասնակիցների ձեռքին «Բատկիվշչինա», УДАР կուսակցությունների ու նաև ԵՄ-ի դեղին-կապույտ դրոշներ կան: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ցուցարարները շարժվելու են դեպի կառավարության շենքը, որպեսզի շարունակեն վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականի պահանջով պիկետը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան-Հայաստան` 2-2. Շախմատի աշխարհի թիմային առաջնության ֆավորիտները ոչ-ոքի խաղացին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների’