‘Կիևի Գրուշևսկի փողոցում զրահատեխնիկա է հայտնվել’

1307

Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներն այսօր ցերեկը ընդդիմության ներկայացուցիչներին դուրս են մղել Կիևի կենտրոնական Գրուշևսկի փողոցից, որտեղ տեղակայված են Ուկրաինայի կառավարության և խորհրդարանի շենքները: Ակտիվիստները նահանջել են դեպի Եվրոպական հրապարակ, ապա, իրավապահների առաջխաղացմանը զուգընթաց՝ դեպի Անկախության հրապարակ, հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը: Ձերբակալվել են մի քանի ակտիվիստներ: Մինչ այդ ընդդիմության ակտիվիստները ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ քարեր և հրկիզվող նյութերով շշեր են շպրտել: Այդ ընթացքում Անկախության մայդանում ցուցարարները ուժեղացրել են բարիկադների պաշտպանությունը, զինվել ձողերով: Ինչպես հաղորդում է Интерфакс-ի թղթակիցը, մայդանում գտնվողներ ցուցարարների մեծ մասը շարվել է բարիկադների երկայնքով, իսկ «Դինամո» մարզադաշտի  շրջանում ՆԳՆ զորքերի մեծ թվով զինվորներ, «Բերկուտի» մարտիկներ ու միլիցիայի աշխատակիցներ են կուտակվել, այդտեղ նաև զրահատեխնիկա է բերվել: Ինչպես նշել են թվիթերի օգտատերեից ոմանք, զրահատեխնիկան օգտագործում են Գրուշևսկի փողոցում ցուցարարների կառուցած բարիկադները տապալելու համար, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սոչիի 22-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Ադրբեջանի պահվածքը ահաբեկչական է’