Կիևի դատարանը Սումիում խաղաղ բնակչի սպանության մեջ մեղադրվող ռազմագերի սերժանտ Վադիմ Շիշիմարինին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Սա առաջին ռուսաստանցի զինվորականն է, որը կանգնել է ուկրաինական դատարանի առաջ ներխուժման մեկնարկից ի վեր։
Դատավճռի հրապարակումը մեկ ժամի չափ է տևել։ Սերժանտը դատվել է «Պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու» վերաբերյալ հոդվածով։
21-ամյա Շիշիմարինը ռուսաստանցի առաջին զինվորականն է, որ դատապարտվում է ռազմական հանցագործության մեղադրանքով։ Նա մեղադրվում է Չուպախովկա գյուղի 62-ամյա բնակիչ Ալեքսանդր Շելիպովի սպանության մեջ։ Առաջին իսկ դատական նիստում Շիշիմարինը ընդունել է մեղքը։
Փոխանցում է BBC-ն։