‘
Կիևի շրջանային վարչական դատարանը վերաբացել է այն գործը, որը նախատեսում է թույլ չտալ Ուկրաինայից հեռանալու գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյին, Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պորուբիին, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին ու ևս 177 պաշտոնյաների:
Այդ մասին այսօր տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը:
«Կիև քաղաքի շրջանային վարչական դատարանը Ազգային ոստիկանությանը, Անվտանգության ծառայությանը և Պետական սահմանապահ ծառայությանն ուղղված հայցով վերաբացել է գործը՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումից հետո Ուկրաինայից թոփ-պաշտոնյաների ելքն արգելելու վերաբերյալ»,- տեղեկացնում է մամլո ծառայությունը:
Փոխանցում է euronews-ը:
‘