Ռուսաց լեզուն հանվել է Կիևի նախադպրոցական և ընդհանուր միջնակարգ կրթության հաստատությունների ուսումնական ծրագրերից։
Հինգշաբթի երեկոյան նման որոշում է կայացրել Կիևի քաղաքային խորհուրդը։
«Ներկա պայմաններում նպատակահարմար չէ և սխալ է ուսումնական գործընթացը ռուսաց լեզվով վարելը և ռուսերեն ուսանելը նախադպրոցական և միջնակարգ կրթության հաստատություններում, որոնք Կիևի տարածքային համայնքի կոմունալ սեփականությունն են»,- տեղեկացնում է քաղխորհրդի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Ուկրաինայում համատարած ապառուսականացման կամպանիա է տարվում։ Տեղական իշխանությունները լիակատար արգելք են դնում ռուսաց լեզուն կիրառելու և դպրոցներում դրա դասվանդման վրա։ Հոկտեմբերի 21-ին Անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հերթական անգամ հանդես է եկել երկրում ռուսաց լեզուն կիրառելու դեմ՝ հայտարարելով, որ ռուսերենը «պետք է ընդհանրապես չքանա Ուկրաինայի տարածքից», և պարտադիր պիտի դառնան ուկրաիներենն ու անգլերենը։ Ներկայումս «Ռուսաց լեզու» մասնագիտությունը մնացել է Ուկրաինայի ընդամենը չորս բուհերում։
Փոխանցում է tass.ru-ն։