‘Կիևյան կամրջի տակ անձը չպարզված կնոջ դի է հայտնաբերվել’

170

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 45-50 տարեկան անձը չպարզված կնոջ դի: 

Նախորդ հոդվածը‘Շահեն Հարությունյանի ընկերները «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով երթ կանցկացնեն’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ջուլիան Ասանժի պաշտպանությունը բողոքարկել է շվեդական դատարանի որոշումը’