‘
Հուլիսի 3-ին, ժամը 08.56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, անձը չպարզված տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ Կենտրոնի փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել 1990 թ. ծնված Գ. Է.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Shamshyan.com-ն էլ իր հերթին հայտնում է, որ հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մեծ դժվարությամբ են գետից դուրս բերել դին: Մահացածը հունիսի 29-ից որոնվում էր որպես անհայտ կորած: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Գևորգ Էլոյանն էր:
‘