‘
Անհայտ անձը նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների ուղղությամբ, որոնք կանգնած են եղել Կիևի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ՆԳՆ մամլո ծառայությունը:
«Երիտասարդը նռնակ է նետել Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ուղղությամբ: Այժմ քրեագետները պարզում են, թե արդյոք դա РДГ-5 է եղել, թե լուսաձայնային նռնակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպից հետո երիտասարդը փախել է ու այդ ընթացքում ևս մի նռնակ է նետել իրեն հետապնդող ոստիկանների վրա: Իրավապահներից մեկը վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց: Միլիցիան փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը: Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով, փոխանցում է ТАСС-ը:
‘