‘
Ռուսաստանում նախագահական ընտրությունների օրը Կիևում այդ երկրի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ուկրաինացի ազգայնականների ցույց. մի քանի տասնյակ մասնակիցները բացել են Վլադիմիր Պուտինի «արձանը» ու երգել հայրենասիրական երգեր: «Ուկրաինան Ռուսաստանի համար ընտրություններ անցկացնելու ու ցանկացած այլ գործունեությամբ զբաղվելու տեղ չէ»,- հայտարարել է ցուցարարներից մեկը՝ Կիևի քաղխորհրդի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոն:
Մարտի 16-ին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ այն ռուսաստանցիներին, ովքեր կորոշեն քվեարկել, մարտի 18-ին թույլ չի տրվի մտնել ՌԴ դիվանագիտական տարածք Կիևում, Խարկովում, Օդեսայում, Լվովում:
Ընտրությունների օրը պարզվել էր, որ ոստիկանությունն արգելափակել է Օդեսայում և Կիևում Ռուսաստանի դեսպանատան մուտքերը, որտեղ տեղակայված էին ընտրատեղամասերը: Դեսպանատան տարածք կարող էին մտնել միայն դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանցիները:
Փոխանցում է BBC-ն:
‘