‘
Ապրիլի 16-ին իր տան մուտքում սպանվել է ուկրաինացի լրագրող Օլես Բուզինան: Նույն օրը «Обком» պարբերականը հաղորդել է Կիևում մեկ ուրիշ հայտնի ուկրաինացի լրագորողի՝ Սերգեյ Սուխոբոկի սպանության լուրը: Ըստ լրատվամիջոցի տեղեկություններին՝ Սուխոբոկի սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին էլ իր տան շեմին սպանվել է Ռեգիոնների կուսակցությունից նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Բորիս Ֆիլատովը, ենթադրաբար՝ Եվրամայդանի հակառակորդ Օլեգ Կալաշնիկովի սպանությունից հետո, հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել՝ Facebook-ում թողնելով հետևյալ գրառումը. «Ասում են՝ մի տականքի էլ են վերացրել: Ամենից շատ կուզենայի, որ դա լիներ ոչ թե պարտքերի կամ էլ հետքերը մաքրելու համար, այլ լիներ մեր բանդերովյան դասական վրեժը: Ներեցեք: Մեղավոր եմ: Բայց չդիմացա»: Փոխանցում է lenta.ru-ն:
‘