‘
Հանրահայտ լրագրող Պավել Շերեմետն սպանվել է Կիևի կենտրոնական հատվածում. նրա ականապատված ավտոմեքենան պայթել է քաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկում:
Ոստիկանությունում արդեն քրեական գործ է հարուցվել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով:
Ուկրաինացի քաղաքական գործիչներն ու Շերեմետի գործընկերները համոզված են, որ սպանության դրդապատճառը լրագրողի մասնագիտական գործունեությունն է:
Փոխանցում է ria.ru-ն:
‘