‘Կիևում սպանվել է Ռադայի նախկին պատգամավոր՝ Ռեգիոնների կուսակցությունից’

1214

‘

Կիևի շենքերից մեկի շքամուտքում ոստիկանությունը հայտնաբերել է նախկինում Գերագույն ռադայի պատգամավոր, 52-ամյա Օլեգ Կալաշնիկովի մարմինը՝ բռնի մահվան հետքերով: Կալաշնիկովը Ռեգիոնների կուսակցության անդամ էր:

«Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել հրազենային վնասվածքից»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Իրավապահ մարմինները Կալաշնիկովի սպանության մի քանի վարկածներ են առաջ քաշել, այդ թվում՝ նրա քաղաքական գործունեությունը, բիզնես-շահերը և պարտքերը, նաև՝ թալանելու փորձ:

Ինչպես պնդում էին Կալաշնիկովի քաղաքական հակառակորդները՝  վերջինս ֆինանսավորում էր «տիտուշկաներին»՝ Մայդանի օրերին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ակտիվ զինակիցներին:

Տարեսկզբից ի վեր՝ արդեն ինքնասպանություն են գործել Յանուկովիչի նախկին կուսակցության երեք անդամներ, այդ թվում՝ Զապորոժիեի նախկին նահանգապետ Ալեքսանդր Պեկլուշենկոն: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Հարյուր իննսունմեկ ու կես միլիոն զոհ’
Հաջորդ հոդվածը‘Hurriyet. Էթյեն Մահչուփյանը Ցեղասպանության մասին ելույթից հետո պաշտոնանկ է արվել’