‘Կիևում ցուցարարները նստարաններով փակել են «Բերկուտի» ավտոբուսների ճանապարհը’

706

Ընդդիմության կողմնակիցները Կիևում չուգունե նստարաններով փակել են Կրեշչատիկ և Բոգդան Խմելնիցկու փողոցները, որպեսզի «Բերկուտի» մարտիկներին տեղափոխող ավտոբուսները չկարողանան մոտենալ քաղաքապետարանի շենքին, դեպքի վայրից հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը: Եվրամայդանի մասնակիցները փորձում են թույլ չտալ, որպեսզի միլիցիայի նոր ուժեր միանան քաղաքապետարանի մուտքը փակած՝ երեք ավտոբուսներով ժամանած ուժայիններին: Այսօր առավոտյան ներքին զորքերը և «Բերկուտի» ջոկատը սկսել են քաղաքապետարանի գրոհը, որը գրավված է ընդդիմության կողմից: Քաղաքապետարանի շենքում շրջափակված ընդդիմադիրները իրավապահների վրա ջուր են լցրել: Շենքի մուտքի մոտ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և Մայդանից ժամանած ցուցարարների միջև: Ուժային կառույցների աշխատակիցներին տեղափոխող երկու ավտոբուսներ փորձել են ճեղքել պատնեշը և միանալ շենքը պաշարած ներքին զորքերի և «Բերկուտի» մարտիկներին, սակայն ցուցարարները փակել են նրանց ճանապարհը:

Նախորդ հոդվածը‘«Երևան Ջուր». Նոր Նորքի 9-րդ զանգվածում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ձյան տեսքով տեղումները կշարունակվեն’