‘Կիևում ևս մեկ հայ է զոհվել’

1222

Կիևում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակից Տետյանա Պեչոնչիկը ֆեյսբուքում գրում է, որ այս պահի դրությամբ պարզվել է Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվածներից 58-ի ինքնությունը: Պեչոնչիկը ներկայացնում է զոհվածների անուն ազգանունները և հենց առաջին անունը` հայազգի Գեորգի Հարությունյանինն է : Նշվում է, որ նա Ռիվնե քաղաքից է և 50 տարեկան է: Այլ մանրամասներ Պեչոնչիկը չի հաղորդում:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հայազգի ցուցարարն է, որը զոհվում է Կիևում: Հակամարտության առաջին զոհերի թվում էր հայազգի Սերգեյ Նիգոյանը, ով զոհվել էր հունվարի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցակցության խթանմանը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’