‘
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Կիևո»-ին զրկել է Ա Սերիայում 3 միավորից ու տուգանել 200 հազար եվրոյով ֆինանսական մեքենայության համար:
Իսկ ահա ակումբի նախագահ Լուկա Կամպեդելին 3 ամիս ժամկետով հեռացվել է ֆուտբոլից:
«Կիևո»-ի ղեկավարությունը մեղադրվում է դիտավորյալ ֆուտբոլիստներին վարձակալան հիմքով բաց թողնելուց կամ նրանց տրանսֆերները վաճառելուց ստացված գումարի չափի բարձրացման մեջ, որն արվել է Ա Սերիայում մասնակցության լիցենզիա ստանալու նպատակով:
Նշենք, որ պատժի ուժի մեջ մտնելուց հետո Մարկանտոնիո Բենտեգոդիի թիմը կունենա 2 միավոր:
‘