‘
Մինչ Ուկրաինայի քաղաքական ուժերը զբաղված էին քվեարկողների համակրանքին ու հարգանքին արժանանալու համար բոցաշունչ ելույթների և շռայլ խոստումների նախապատրաստմամբ, նախըտրական փուլի կռվախնձոր-քաղաքացիներից ոմանք յուրահատուկ տարբերակներ են մշակել ընտրական գործընթացի հանդեպ իրենց ունեցած մեծ «ակնածանքն» արտահայտելու համար:
Այսպես, օրինակ, Օդեսայի տեղամասերից մեկում ընտրողների 5 տոկոսը, որպես այլըտրանքային թեկնածու, նշել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմաշարի հերոս Դարթ Վեյդերին:
Զվարճալի դեպք է գրանցվել նաև Կիևի տեղամասերից մեկում, որտեղ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է քվեախցից դուրս գալիս պանդայի հագուստով մի մարդ, ծրարը նետում արկղի մեջ և շատ սովորական հեռանում տեղամասից:
‘