‘Կիև. չնայած Յանուկովիչի խոստումներին՝ զինադադարը խախտված է’

783

Կիևում ակտիվիստների և միլիցիայի դիմակայությունը վերսկսվել է՝ չնայած զիջումների գնալու մասին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությանը:

Ուրբաթ օրը Յանուկովիչը հայտարարել է, որ իշխանությունը տրամադրված է շարունակել բանակցություններն ընդդիմության հետ՝ փոխզիջումներ գտնելու նպատակով: Իր մտադրությունը հաստատելու համար նա խոստացել է առաջիկա երեքշաբթի արդեն իսկ փոփոխություններ կատարել կառավարությունում, համաներում հայտարարել բողոքի ակցիայի բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև փոխել զանգվածային միջոցառումները խիստ սահմանափակող օրենքները, որոնք ընդունվել են հունվարի 16-ին:

Սակայն ցուցարարների առաջնորդները հայտարարում են, որ իրենք պահանջում են հենց նախագահի հրաժարականը:

Գրուշևսկի փողոցի ակտիվիստները շարունակում են անվադողեր այրել, քարեր ու ճայթռուկներ նետել միլիցիայի ուղությամբ, իսկ մյուս կողմը պատասխանում է ձայնային նռնակներով և արցունքաբեր գազով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի’