‘Կիև. «սև արկղերի» տվյալներով՝ MH17-ը խփվել է հրթիռով’

1118

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ Malaysia Airline-ի MH17 չվերթը կործանվել է զանգվածային դեկոմպրեսիայի՝ ճնշման անկման արդյունքում, ինչն առաջացել է այն պատճառով, որ օդանավը վնասվել է հրթիռի բեկորներից:

ՈՒԱՊԾ-ի ներկայացուցիչների խոսքով՝ սա ինքնաթիռի «սև արկղերի» հետազոտության առաջին արդյունքն է: Օդանավի ինքնագիր սարքերն ուսումնասիրում են բրիտանացի փորձագետները:

Առայժմ պարզ չէ, թե հատկապես ով է արձակել հրթիռը, որը խոցել է մալայզիական օդանավը: Հալանդացի փորձագետները, որոնք գլխավորում են հետաքննության հանձնաժողովը, առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ դեսպանները քննարկում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները’